Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ Տրեվիզոյում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ Տրեվիզոյում
21.10.2015 | 15:23

Հոկտեմբերի 16-ին Իտալիայի Տրեվիզոյի քաղաքային խորհրդի նստավայր, հայտնի Տրեչենտոյի պալատում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:
Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրեվիզոյի քաղաքապետ Ջիովանի Մանիլդոն, քաղաքային խորհրդի նախագահ Ռոզի Ֆրանկոն, քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի պատասխանատու Լուչիանո Ֆրանկինը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը: Ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան Արմին Վեգների գործունեությանը, կարևորեցին նոր ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթական ծրագրերի իրականացումը: Միջոցառմանը ներկա էին Տրեվիզոյի քաղաքային իշխանությունների, հասարակական ու մշակութային շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթը, որի հովանավորներն են Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Իտալիայում հայերի միությունը, Տրեվիզոյի քաղաքապետարանը և «Feder Piazza» հիմնադրամը: Շաբաթը ներառում է 3 գիտաժողով, որոնցից երկուսը՝ ուսանողների համար, գրքերի շնորհանդեսներ, Հայոց ցեղասպանության թեմայով լավագույն շարադրության համար ուսանողների պարգևատրման արարողություն, փաստագրական ֆիլմի ցուցադրում և Տրեվիզոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ